
Բաղադրիչներ
- Ալյուր – 1 բաժակ
- Ձու – 1 հատ
- Խտացրած կաթ – 1 բանկա
- Սոդա – 0.5 թ/գ
Պատրաստման եղանակը
- Խառնել բոլոր բաղադրիչները և լցնել թխման համար նախատեսված ուղղանկյունաձև կաղապարի մեջ, հարթեցնել:
- Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 5-7 րոպե:
- Միջուկի համար կարող եք ընտրել ցանկացած ջեմ կամ կրեմ:
- Ռուլետն ավելի լավ է փաթաթել այն ժամանակ, երբ այն դեռ տաք է, որպեսզի փափուկ և հյութալի լինի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը