
Մարդը, որը նախընտրում է անյուղ մթերքներ, ռիսկի է դիմում ավելի շատ ուտել։ Այս մասին URA.RU-ին ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։
«Սպառողը կարծում է, որ եթե մթերքը անյուղ է, ապա դիետիկ է։ Բայց իրականում դա ընդհանրապես դիետիկ չէ։ Դա կարող է ավելի շատ վնասել»,-ասել է մասնագետը։
Նա նշել է, որ արտադրողները փորձում են հավելումների միջոցով անյուղ մթերքներն ավելի գրավիչ դարձնել։