Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին սպիտակ շապիկ է կրում, որը համադրել է դեղին տաբատի հետ։ Հասմիկը հավաքել է մազերը։ Սոցիալական ցանցում առկա նշման համաձայն՝ լուսանկարն արվել է Լոռիում։ «Չգիտեմ, թե Աստված ոնց է այսպիսի հրաշք բնություն ստեղծել, բայց մենք օրհնված ենք, որ հնարավորություն ունենք վայելելու այս ամենը»,- մեկնաբանություններում գրել է նա։