Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով գրավիչ կերպարում։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրում Արփին սեւ գույնի, մեկ ուսը բաց հագուստով է։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, ընդգծված շպարով է, իսկ կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները․ ծավալուն ականջօղեր, վզնոց։ «Սիրիր ինքդ քեզ, ու քո աշխարհը կկառուցվի այնպես, ինչպիսին որ քեզ է պետք…», – հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է Արփին։