Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային նուրբ կերպարում։
«Ինստագրամ» սոցիալական հարթակում տեղադրված կադրում դերասանւոհին սպիտակ զգեստ է կրում, որը համադրել է բարձրակրունկների հետ։ Տաթեւիկի մազերը հավաքված են, իսկ կերպարն ամբողջական է դարձնում արեւային ակնոցը։ «Վե՜րջ… Որոշել եմ վերադառնալ ինստա-աշխարհ… Այսուհետ լինելու եմ շատ ակտիվ… Այս ընթացքում տոնած առիթներից, շրջագայածս երկրներից և քաղաքներից ունեմ բազմաթիվ վիդեոներ և ֆոտոներ, որոնցով շատ եմ ուզում ձեզ հետ կիսվել, որովհետև դրանք կպատմեն իմ իրականության, իմ կյանքի, ճանապարհների, երբեմն նաև հույզերի և ապրումների մասին… Աշունը թեժ է լինելու, հարուստ է լինելու նոր ճանապարհներով, պատմություններով և արկածներով… Ձմեռվա մասին էլ չեմ խոսում… Սպասո՞ւմ եք…», – հրապարակմանը կից մեկնաբանություններում իր հետեւորդներին է դիմել Տաթեւիկը։