Կարելի՞ է արդյոք դիաբետիկներին մրգեր եւ հատապտուղներ ուտել
Advertisement 1000 x 90

Կարելի՞ է արդյոք դիաբետիկներին մրգեր եւ հատապտուղներ ուտել

Էնդոկրինոլոգ Տատյանա Ֆիլիպովան կիսվել է իր մասնագիտական ​​կարծիքով այն մասին, որ շաքարախտով հիվանդները չպետք է վախենան հատապտուղներ եւ մրգեր ուտելուց, այլ պետք է հետեւեն սննդակարգի որոշակի կանոններին, հայտնում է «ՄեդիկՖորում»-ը։

Ֆիլիպովան բացատրել է, որ շաքարախտի առկայությունը բնության՝ քաղցր համով պարգեւներից՝ հատապտուղներից եւ մրգերից, ավտոմատ հրաժարում չի նշանակում: «Շաքարային դիաբետով մարդկանց մրգերի եւհատապտուղների մեծ մասը թույլատրված է»,- ասել է բժիշկը «Հինգերորդ ալիք»-ին:

Ընդ որում, էնդոկրինոլոգը նկատել է, որ շաքարային դիաբետի դեպքում անհրաժեշտ է որոշակի սննդային կանոնների հետեւել, քանի որ այս հիվանդությամբ տառապողների համար չափազանց կարեւոր է պահպանել արյան շաքարի կայուն մակարդակը՝ խուսափելով դրա կտրուկ տատանումներից։ Բացի այդ, դիաբետիկները չպետք է քաշի ավելացում թույլ տան:

«Շաքարային դիաբետով, հատկապես՝ 2-րդ տիպի, հիվանդները պետք է խիստ փոքր չափաբաժիններով միրգ ու հատապտուղ ուտեն»,- ընդգծել է էնդոկրինոլոգը։ Բացի այդ, քաղցր մրգերը, ինչպես ցանկացած քաղցրավենիք, չի կարելի օգտագործել դատարկ ստամոքսին։ Մասնագետը խորհուրդ է տալիս հատկապես զգույշ լինել իրենց բաղադրության մեջ շաքարի պարունակող մրգերի եւ հատապտուղների դեպքում. դա, մասնավորապես, վերաբերում է խաղողին, խուրմային, ձմերուկին եւ սեխին, շատ քաղցր հատապտուղներին, հասած բանաններին։

news.am