Բելառուսի Գոմել քաղաքում քրեական գործ է հարուցվել 53-ամյա գործազուրկ տղամարդու և 62-ամյա կնոջ դեմ, ովքեր սիրով են զբաղվել խաղահրապարակում, ասվում է անվտանգության ուժերին մոտ գտնվող տելեգրամյան ալիքում։
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 19-ին Ստուդենչեսկի պրոեզդի բակերից մեկում։ 53-ամյա տղամարդը և 62-ամյա կինն իրենց առաջին հանդիպման ժամանակ խմել և սիրով են զբաղվել են հենց խաղահրապարակում գտնվող տաղավարում:
Անցորդները նկարահանել են ամեն ինչ ու ոստիկանություն կանչել։
Շուտով դեպքի մասնակիցներին բերման են ենթարկել։ Նրանք քրեական պատասխանատվության են ենթարկվել խմբակային խուլիգանության համար։ Նրանց սպառնում է մինչև վեց տարվա ազատազրկում։