Բեքհեմին լուսանկարել է 1,6 մլն ֆունտ արժողությամբ զբոսանավում՝ Հադիդի հետ համբուրվելիս (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բեքհեմին լուսանկարել է 1,6 մլն ֆունտ արժողությամբ զբոսանավում՝ Հադիդի հետ համբուրվելիս

Պապարացիները լուսանկարել են 47-ամյա ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին 1,6 միլիոն ֆունտ արժողությամբ զբոսանավում 27-ամյա մոդել Ջիջի Հադիդի հետ համբուրվելիս, հայտնում է Daily Mail-ը։

Ջիջի Հադիդը միացել է Բեքհեմների ընտանիքին՝ 1,6 մլն ֆունտ արժողությամբ զբոսանավով Միջերկրական ծովում զբոսնելու: Daily Mail-ում հրապարակված պապարացիների լուսանկարներում Դեյվիդը Ջիջիին ողջունում է ընկերական համբույրով և գրկախառնությամբ: Բեքհեմը Հադիդին դիմավորել է մերկ կրծքավանդակով և լողազգեստով, իսկ Հադիդն, իր հերթին, հագել է կիսաթափանցիկ Zimmermann զգեստ։

Ինչպես նշում է Daily Mail-ը, զբոսանավի վարձավճարը, որի վրա հանգստանում է Բեքհեմների ընտանիքը, արժե շաբաթական 1,6 մլն ֆունտ ստեռլինգ։ Հաղորդվում է, որ 311 ոտնաչափ նավն ունի իր լողափնյա ակումբը՝ 12 մետրանոց լողավազանով, մարզասրահ, սպա՝ սաունայով, կինոթատրոն, պարահրապարակ, ընդարձակ ճաշասենյակ և երեխաների համար խաղահրապարակ: Զբոսանավում կան նաև հիդրոսկուտերներ, ֆլայբորդներ, ջրային դահուկներ, ձկնորսության և սուզվելու սարքավորումներ: