Lyst առցանց հարթակը հրապարակել է նոր զեկույց, որտեղ 2022 թվականի 2-րդ եռամսյակում Gucci-ն պաշտոնապես դարձել է աշխարհի ամենահայտնի ապրանքանիշը։ Այն կրկին Balenciaga-ից վերցրել է ոսկին:
Վերլուծաբանների կարծիքով՝ այս ժամանակահատվածում ապրանքանիշին հայտնիություն է բերել Adidas-ի հետ համագործակցությունը, որի թողարկումից հետո համացանցում որոնման հարցումների թիվն ավելացել է 286 տոկոսով։
Gucci-ի նկատմամբ համացանցում հետաքրքրությունն ավելացրել է նաեւ բրիտանացի երգիչ Հարի Սթայլսի հետ համագործակցությունը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Balenciaga նորաձեւության տունը, որը 9 ամիս առաջատարը լինելուց հետո կորցրել է վարկանիշի առաջին հորիզոնականը։
Երրորդից մինչեւ 10-րդ տեղերը զբաղեցնում են այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Prada-ն, Valentino-ն, Louis Vuitton-ը, Dior-ը, Miu Miu-ն, Fendi-ն, Diesel-ն եւ Burberry-ն: