
Երգչուհի Աթենա Մանուկյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային գրավիչ կերպարում։
Իր ինստագրամյան էջում հրապարակված կադրերում հունահայ երգչուհին կրում է վառ գույնի ուլտրակարճ զգեստ, որն էլ ավելի է ընդգծել նրա գեղեցիկ կազմվածքը։ Աթենայի մազերը հավաքված են, արտահայտիչ շպարով է։ Հրապարակմանը մեկնաբանություններում երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել․ «Հիասքանչ»։