Դերասանուհի, երգչուհի Մերի Հակոբյանը նոր ֆոտոշարքից լուսանկարներ է հրապարակել, որոնցում հրապուրիչ կերպարում է։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Մերին կերպարանք է ընդունել հետաքրքիր ձեւվածքով տոպով, որը համադրել է գոտկատեղը բարձր, լայն տաբատի ու բաճկոնի հետ։ Նրա մազերը հավաքված են, վառ ու արտահայտիչ շպարով է։ Կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները։ «Ես ուժեղ եմ ձեր սիրով։ Ու էլ ոչինչ պետք չէ։ Շնորհակալ եմ», – հրապարակման մեկնաբանություններում երկրպագուներին է դիմել Մերին։ Հետեւորդներն էլ բազում դրական մեկնաբանություններ են կատարել․ «Ամենագրավիչ»։