Ո՞ր համեղ նախուտեստներն են օգնում իջեցնել զարկերակային ճնշումը
Advertisement 1000 x 90

Ո՞ր համեղ նախուտեստներն են օգնում իջեցնել զարկերակային ճնշումը

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կալիումը կարող է օգնել արյան բարձր ճնշման դեպքում, որը հայտնի է նաեւ որպես հիպերտոնիա: Այս կարեւոր հանքանյութը բարձր գնահատականի է արժանացել ճնշումն իջեցնելու հատկության շնորհիվ: Տանձի մեջ կալիումն ավելի շատ է, քան բանանի մեջ։

Կան նաեւ շատ «հետաքրքիր» կալիումով հարուստ մթերքներ, որոնք կարող են իջեցնել արյան ճնշումը, ինչպես նաեւ բավարարել համեղ ուտեստ ճաշակելու ցանկությունը:

«Կալիումով հարուստ դիետաները օգնում են իջեցնել արյան ճնշումը, հատկապես այն կանանց մոտ, ովքեր աղի բարձր պարունակությամբ դիետա են պահում: Ավելին, գիտնականները պարզել են, որ ամեն օր օգտագործվող կալիումի յուրաքանչյուր գրամը նվազեցնում է սիստոլիկ զարկերակային ճնշումը սնդիկի սյան 2,4 մմ-ով»,- MedikForum-ին տված հարցազրույցում ասել է դիետոլոգ Վասիլիսա Պոնոմարյովան։

Օրական մեկ բանանը չի օգնի հասնել ձեր նպատակին, քանի որ միրգը պարունակում է ընդամենը մոտ 358 մգ կալիում: Մեծահասակները պետք է օրական ստանան 3500 մգ կալիում։

Սննդաբանը խորհուրդ է տվել հաշվի առնել հետեւյալ նախուտեստները, որոնք կարելի է գտնել խանութներում.

  • Բանանի չիպսեր
  • Սաղմոնի ֆիլե
  • Զրո յուղայնությամբ յոգուրտներ
  • Սալորի հյութ
  • Մրգերի եւ ընկույզի խառնուրդներ
  • Թունայի ֆիլե
  • Գորշ բրնձի լապշա։

news.am