Gucci-ն թողարկել է «հնության» հոտով մոմեր (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Gucci-ն թողարկել է «հնության» հոտով մոմեր

Իտալական Gucci նորաձեւության տունը թողարկել է սպասքի եւ ինտերիերի իրերի նոր հավաքածու։ Այս մասին հայտնում է Robb Report-ը։

Հավաքածուն ներառում է ինչպես կահույք, այնպես էլ դեկոր եւ սպասք։ Ապրանքանիշի ֆիրմային մոմերը ճենապակյա տարաների մեջ թողարկվում են նոր բուրմունքներով՝ լոլիկի տերեւներ, մամուռ եւ հնություն: Առաջին անգամ մոմեր կարելի է ձեռք բերել նաեւ թիթեղյա տարաներով։

Կենդանիներով եւ ծաղիկներով պրինտներ կարելի է տեսնել բրենդի տեքստիլում՝ բարձերի, ծածկոցների, պաստառների եւ աթոռների կտորների վրա։

Սպասք կատեգորիայում թարմացվել են բյուրեղյա բաժակները եւ դանակները՝ մեղվի ու առյուծի ֆիրմային դիզայնով: Հավաքածուն ներառում է նաեւ արծաթե սկուտեղների երկու հավաքածու՝ փորագրություններով։