Արագ սնունդը համարվում է խիստ վնասակար առողջության համար, ինչը բոլորին է հայտնի, սակայն այնուամենայնիվ կա արագ սնունդ համարվող մի տարածված ուտեստ, որը համեմատաբար քիչ վնասակար է, ուստի երբեմն կարող է ներառվել սննդակարգում։ Գաստրոէնտերոլոգ, սննդաբան Նուրիա Դիանովան Ura.ru-ի հետ զրույցում նշել է, որն է ամենաանվնաս արագ սննդի տեսակը՝ թվելով նաև բաղադրատոմսի այն փոփոխությունները, որոնք կօգնեն դարձնել այն ոչ միայն էլ ավելի քիչ վնասակար, այլև նույնիսկ օգտակար։
Մասնագետի խոսքով՝ առավել անվնաս է համարվում շաուրման, որը բավական բալանսավորված ուտեստ է։ Ի տարբերություն արագ սննդի մյուս տարածված տեսակների՝ պիցցայի ու բուրգերների, այս ուտեստն ավելի շատ բանջարեղեն է պարունակում։ Բացի այդ, այն սովորաբար պատրաստվում է անմիջապես գնորդի աչքի առաջ, ուստի թունավորումների բախվելու հավանականությունը զգալի նվազում է։
Ինչպես նշել է Դիանովան, այս ուտեստն ավելի օգտակար դարձնելու համար այն կարելի է պատրաստել ինքնուրույն՝ բացառելով վնասակար բաղադրիչները։ Պարզապես հարկավոր է գրիլի վրա տապակել հավի կրծքամիսը, մանրացնել այն, ավելացնել մանրացրցած կաղամբն ու թարմ բանջարեղենը, այնուհետև բոլոր բաղադրիչները լցնել լավաշի վրա և պարզապես փաթաթել այն։ Ցանկության դեպքում կարելի է հավի կրծքամիսը փոխարինել աղացած մսով։