Չինական Baidu տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Apollo RT6 անօդաչու էլեկտրական մեքենան, որը համալրված է հինգ հնարավորից չորրորդ մակարդակի (L4) ինքնավար վարման տեխնոլոգիայով։
Շնորհանդեսը տեղի է ունեցել հուլիսի 21-ին Baidu World 2022 կոնֆերանսում, հայտնում է РИА Новости՝ հղելով Wangyi պորտալին։ Նշվում է, որ մեքենան կարող է ամբողջությամբ շարժվել առանց մարդու միջամտության՝ բացառությամբ նշանակման վայրի որոշման։
Ինչպես շնորհանդեսի ժամանակ ասել է ընկերության գործադիր տնօրեն Ռոբին Լին, Apollo RT6-ի արժեքը կկազմի մոտ 37 հազար դոլար։ Արտադրության ծախսերի զգալի կրճատումը թույլ կտա ապագայում տասնյակ հազարավոր անօդաչու մեքենաներ գործարկել ամբողջ Չինաստանում, ասել է նա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը