Աղանդեր-պաղպաղակ՝ բանանով և ընկույզով
Advertisement 1000 x 90

Աղանդեր-պաղպաղակ՝ բանանով և ընկույզով

Բաղադրիչներ

  1. Բանան – 4 հատ
  2. Շագանակագույն շաքարավազ – 4 ճ/գ
  3. Կարագ – 90 գ
  4. Մեղր – 4 ճ/գ
  5. Նուշ – 120 գ
  6. Պաղպաղակ – 400 գ
  7. Հալած շոկոլադ կամ մեղր – 4 ճ/գ

Պատրաստման եղանակը

  1. Կարագը հալեցնել տապակի մեջ, ավելացնել շագանակագույն շաքարավազ:
  2. Այնուհետև մի քանի րոպե տապակել բանանները:
  3. Տապակված բանանները հանել ափսեի մեջ և կտրատել:
  4. Նույն տապակի մեջ նուշ տապակել:
  5. Բանանների վրա պաղպաղակ դնել, լցնել մեղր և շոկոլադ, նուշ շաղ տալ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը