6 plus-size մոդելներ, որոնք փոխում են նորաձևության աշխարհը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

6 plus-size մոդելներ, որոնք փոխում են նորաձևության աշխարհը

Նորաձևությունը շատ արագ է փոխվում, և դրա հետ մեկտեղ՝ գեղեցկության մասին գաղափարը։ Այսպիսով, 50-ականներին ստանդարտ էին «ավազի ժամացույց» կազմվածքով մոդելները, իսկ 90-ականներին՝ անհավանական նիհար անդրոգեն մոդելները: Այսօր նորաձևության աշխարհը շարունակում է փոխվել՝ հարմարվելով մարմնի նոր կերպարներին, որը բնորոշվում է մարմնի նկատմամբ դրական մոտեցմամբ և ինքնաընդունմամբ: Էշլի Գրեհեմը, Պալոմա Էլսեսսերը, Քենդիս Հաֆինն ու այլ ազդեցիկ կանայք մեզ ցույց են տալիս, որ նորաձևության ոլորտը պատրաստ է մեծ փոփոխությունների, և դրանք տեղի են ունենում հենց հիմա:

ADME-ն ներկայացնում է 6 մոդելների, ովքեր վերաիմաստավորում են թոփ մոդելի մասնագիտությունը՝ խթանելով բոդիփոզիթիվը:

Էշլի Գրեհեմ

Էշլի Գրեհեմն ամենահայտնի plus size թոփ մոդելներից է և շատ կանանց ոգեշնչման աղբյուր։ Լինելով բոդիփոզիթիվի ակտիվ ջատագով, նա ճանապարհ հարթեց պլյուս չափի շատ մոդելների համար:

Իր սոցիալական ցանցերում Էշլին առաջ է քաշում սեփական մարմինն ընդունելու գաղափարը։ Նա կիսվում է առանց դիմահարդարման ու ֆիլտրերի լուսանկարներով։ Մոդելը կոչ է անում մարդկանց դադարեցնել ֆոտոշոփը՝ գեղեցկության անհասանելի չափանիշների ցանկությունից ազատվելու համար։

Պալոմա Էլսեսսեր

Պալոմա Էլսեսսերին սոցցանցերում գտել է դիմահարդար Փեթ Մաքգրաթը: Նա փնտրում էր յուրօրինակ դեմքեր:

Իր ողջ կարիերայի ընթացքում Պալոման աշխատել է Nike-ի, Fenty Beauty-ի, Proenza Schouler-ի և Mercedes-Benz-ի հետ: Նա նաև հայտնվել է բազմաթիվ նորաձևության ամսագրերում, այդ թվում՝ ամերիկյան Vogue-ում, Teen Vogue-ում, Elle-ում և Glamour-ում:

Քենդիս Հաֆին

Քենդիս Հաֆինը մասնակցել է Նյու Յորքի նորաձևության բազմաթիվ շաբաթներին և աշխատել այնպիսի հայտնի դիզայներների հետ, ինչպիսիք են Պրաբալ Գուրունգը և Քրիստիան Սիրիանոն:

Պրեշես Լի

Լին ևս մեկ համաշխարհային աստղ է, ում էներգիան և աշխատասիրությունը թույլ են տվել նրան աշխատել շատ հայտնի դիզայներների հետ և մասնակցել տարբեր նախագծերի:

Մոդելը 2021 թվականին Միլանում ներկայացրել է Versace-ի գարնանային հավաքածուն և ուրախ է աշխատել Դոնաթելլա Վերսաչեի հետ։ Ի դեպ, Դոնաթելլան նույնպես ուրախ էր համագործակցել մոդելի հետ։

«Նրա ծիծաղը, շարժվելու ձևը, ինքնավստահությունը և այն, թե ինչպես է նա մարմնավորում զգայականությունը յուրովի: Բացի այդ, նրա հետ շատ հեշտ է աշխատել՝ նա պրոֆեսիոնալ է և բարի։ Էլ ի՞նչ կարող եմ ավելացնել: Ես պարզապես սիրում եմ նրան»,- ասել է Դոնաթելլա Վերսաչեն:

Իսկրա Լոուրենս

Իր հարցազրույցներից մեկում Իսկրան կիսվել է մի քանի կանոններով, որոնք օգնում են ընդունել իրեն: Մոդելը վստահ է, որ շատ կարևոր է լինել քո թիվ մեկ երկրպագուն, գիտակցել, որ մարմինը քո բացառիկ սեփականությունն է, ինչպես նաև բացահայտ խոսել բարդույթների մասին։

Թես Հոլիդեյ

Թես Հոլիդեյն առաջ է քաշում ինքնավստահության գաղափարը և դրական վերաբերմունքը սեփական մարմնի նկատմամբ՝ պնդելով, որ պետք չէ որոշակի չափս ունենալ՝ մարմինը սիրելու և նախընտրած սնունդը վայելելու համար:

Լուսանկարները՝

  1. BOISIERE/SIPA/EAST NEWS, Jonas Gustavsson/Sipa USA/East News
  2. ANGELA WEISS/AFP/East News
  3. face to face/FaceToFace/REPORTER/East News
  4. AUG/FaceToFace/REPORTER/East News
  5. Jonas Gustavsson/Sipa USA/East News
  6. Jonas Gustavsson/Sipa USA/East News
  7. Jonas Gustavsson/Sipa USA/East News
  8. Marechal Aurore/ABACA/Abaca/East News
  9. Jonas Gustavsson/Sipa USA/East News
  10. Jonas Gustavsson/Sipa USA/East News
  11. Jonas Gustavsson/Sipa USA/East News
  12. Invision/Invision/East News
  13. Sipa USA/Sipa USA/East News
  14. Gilbert Flores/Broadimage/Broad Image/East News

Պատրաստեց Անի Գաբուզյանը