Կանադական սննդի ոլորտի ապրանքներն աշխարհում աչքի են ընկնում իրենց բարձր որակով եւ համային յուրահատուկ համադրությամբ։ Կանադան աշխարհի տարբեր երկրներին առաջարկում է այն ամենն, ինչ իրեն թույլ է տալիս արտադրել երկրի էկոլոգիապես մաքուր միջավայրը, որի հիմքում ընկած են զարգացած տեխնոլոգիաներով տարիների հարուստ գյուղատնտեսական եւ ձկնորսական արտադրության ավանդույթները: Հենց այդ ավանդույթներն ու որակը ցուցադրելու նպատակով հուլիսի 30-ին Երեւանում տեղի ունեցավ Կանադական սննդի բարձր որակի եւ հատկանիշների ներկայացման միջոցառում, որի շրջանակում հայ սպառողներին, ներմուծողներին, հյուրանոցային եւ ռեստորանային, առեւտրային ու բիզնես, ինչպես նաեւ լրատվական ոլորտի ներկայացուցիչներին ներկայացվեցին հայաստանյան շուկա մատակարարվող կանադական սննդային ապրանքներ:
Միջոցառումն իրականացվեց Ռուսաստանի Դաշնությունում Կանադայի դեսպանատան նախաձեռնությամբ եւ Հայաստանի Հանրապետությունում «Մայրիկ» ռեստորանի, Կանադական truLOCAL Inc. եւ MOONFISH LTD առեւտրային կազմակերպությունների հետ համագործակցությամբ:
Կանադական truLOCAL առեւտրային ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչ Կամո Մայիրլյանը նշեց, որ նմանատիպ միջոցառում իրականացվել էր նաեւ 6 տարի առաջ․
«Հայաստանը հետաքրքրում է Կանադային, քանի որ այստեղ նաեւ տուրիզմն է զարգանում եւ, տարածաշրջանում բիզնես լանդշաֆտի փոփոխությունների արդյունքում, հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ մեծանում է, իսկ Կանադան այն երկիրն է, որն առանձնանում է բարձր որակի սննդի արտադրանքով։ Մինչեւ հիմա Հայաստանը ներմուծում էր ու շատ ռեստորաններ ներկայացնում էին տարատեսակ արտադրանքներ՝ աշխարհի տարբեր երկրներից, բայց, որպես սննդի ոլորտի մասնագետ, կարող եմ ասել, որ, ցավոք սրտի, պրեմիում դասի լավագույն որակով առանձնացող սնունդ շատ քիչ ռեստորաններում եւ սննդի կետերում կարող էինք հանդիպել։ Հուսով եմ՝ այսօրվա միջոցառումից հետո դա կփոխվի»,-նշեց նա՝ հավելելով, որ կանադական արտադրանքը փորձ է արվելու ներկայացնել հայկական համային առանձնահատկություններով ու մատուցմամբ։
Ամբողջությամբ՝ style.news.am