Բաղադրիչներ
- Հավի ֆիլե – 300 գ
- Պահածոյացված արքայախնձոր – 150 գ
- Պահածոյացված եգիպտացորեն – 150 գ
- Ձու – 2 հատ
- Կոշտ պանիր – 150 գ
- Լոլիկ – 2 հատ
- Մայոնեզ – 100 գ
- Աղ և սև պղպեղ
- Սամիթ և պապրիկա
Պատրաստման եղանակը
- Հավի խաշած միսը մանր կտրատել:
- Պանիրը խորանարդիկների կտրատել:
- Ձվերը ոչ մեծ կտորների կտրատել:
- Ավելացնել եգիպտացորենը, կտրատած արքայախնձորը, աղը և պղպեղը:
- Ավելացնել մայոնեզը և լավ խառնել:
- Լոլիկի շերտերը դնել ափսեի մեջ՝ ինչպես ծաղկի թերթիկները:
- Կենտրոնում լցնել աղցանը և զարդարել սամիթով և կարմիր պղպեղով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը