
Բաղադրիչներ
- Ձմերուկ – 600 գ
- Շաքարավազ – 1 բաժակ
- Ժելատին – 25 գ
Պատրաստման եղանակը
- Ձմերուկը մանրացնել, բլենդերով հարել:
- Առանձնացնել փոքր քանակությամբ ձմերուկի զանգված և դրան ավելացնել ժելատին, թողնել 15 րոպե:
- Մնացած զանգվածին ավելացնել շաքարավազ, խառնել և եփել մոտ 10 րոպե:
- Տաք զանգվածին ավելացնել ժելատինով ձմերուկը, խառնել:
- Լցնել բանկաների մեջ, սառեցնել, այնուհետև պահել սառնարանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը