
Բաղադրիչներ
- Սալոր – 3 հատ
- Ծիրան – 3 հատ
- Նեկտարին – 2 հատ
- Ելակ – 150 գ
- Կեռաս – 150 գ
- Կարմիր և սև հաղարջ – 1 բուռ
- Թթվասեր – 300 գ
- Շաքարավազ – 150 գ
- Մի կտոր շոկոլադ՝ զարդարելու համար
Պատրաստման եղանակը
- Բոլոր մրգերն ու հատապտուղները լվանալ և չորացնել:
- Մրգերը շերտատել: Ելակը բաժանել 4 մասի: Ցանկության դեպքում մրգերի վրա մի փոքր կոնյակ ցողել:
- Թթվասերը և շաքարավազը հարել:
- Թթվասերի 2/3-ը զգուշությամբ խառնել մրգերի և հատապտուղների հետ:
- Աղցանը պատել մնացած թթվասերով: Զարդարել քերած շոկոլադով և ելակով: Մատուցելուց առաջ սառեցնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը