5 խորհուրդ՝ ինչպես ընտրել քաղցր և համեղ դեղձ
Advertisement 1000 x 90

5 խորհուրդ՝ ինչպես ընտրել քաղցր և համեղ դեղձ

Ամառ է, ինչը նշանակում է, որ պետք է սրտի ուզածի չափով վայելել սեզոնի գլխավոր միրգը՝ անուշահամ դեղձը: Ավելի լավ է դեղձը շուկայից գնել, քանի որ այն անմիջապես բերվում է գյուղացիական տնտեսություններից և այգիներից։ Իսկ թե ինչպես ընտրել համեղ և քաղցր դեղձ:

1. Արտաքին տեսք

Աշխատեք կատարյալ կլոր մրգեր չընտրել. որքան ասիմետրիկ է դեղձը, այնքան համեղ է։

2. Տղա և աղջիկ

«Դեղձ-տղաները» պտղի ծայրին մի փոքր սրություն ունեն, «աղջիկների» ի մոտ այդ հատվածում փոսիկ է։ «Իգական սեռի» պտուղները փափուկ են, բայց թթու, իսկ «տղաները», ընդհակառակը, հյութալի են և քաղցր:

3. Բույր

Հասած և քաղցր դեղձը վառ բույր է հաղորդում: Իսկ դա զգալու համար պետք չէ միրգը հոտոտել կամ կտրատել։ Եթե հոտ չկա, ամենայն հավանականությամբ, դեղձը դեռ չի հասունացել։

4. Մեղուների առկայությունը

Մեղուները նույնպես արձագանքում են դեղձի բույրին։ Ուստի, եթե տեսնեք, որ վաճառասեղանի շուրջը մեղուներ են պտտվում, կարող եք վստահ լինել, որ այստեղ հասած ու համեղ դեղձ են վաճառում։

5. Միջուկ

Հաճախ վաճառողները կտրում են մեկ միրգ՝ ցույց տալու համար, թե ինչպիսին է միրգը ներսում: Դեղձի միջուկը կարող է լինել սպիտակ՝ վարդագույն երանգավորմամբ կամ ամբողջովին դեղին: «Սպիտակ» դեղձն ավելի քաղցր է և հյութալի, մինչդեռ «դեղին» դեղձն ավելի բուրավետ է։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am