
Բաղադրիչներ
- Շաքարավազ – 190 գ
- Կարագ – 125 գ
- Ալյուր – 190 գ
- Ձու – 3 հատ
- Շոկոլադ – 100 գ
- Կաթ – 90 մլ
- Կոնյակ – 1 ճ/գ
- Կակաո – 2 ճ/գ
- Սուրճ
Պատրաստման եղանակը
- Կաթով թունդ սուրճ եփել, ավելացնել կակաո, խառնել, մինչև կակաոն ամբողջությամբ լուծվի:
- Շոկոլադը հալեցնել:
- Կարագը խառնել շաքարավազի հետ, ավելացնել սուրճի խառնուրդը, խառնել, լցնել հալված շոկոլադը, ձվերը, ալյուրը և կոնյակը:
- Խմորը լավ խառնել և լցնել կեքսի համար նախատեսված կաղապարների մեջ:
- Թխել տաք ջեռոցի մեջ մոտ 20 րոպե՝ մինչև կեքսերի գագաթը թեթևակի չորանա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը