Բաղադրիչներ
- Գազավորված ջուր – 500 մլ
- Լայմ – 4 հատ
- Կոճապղպեղ – 20 գ
- Շաքարավազ – 60 գ
- Ջուր – 20 մլ
- Սառույց
Պատրաստման եղանակը
- Փոքր կաթսայի մեջ տաքացնել շաքարավազը և ջուրը: Պատրաստի օշարակը սառեցնել, իսկ այդ ընթացքում քամել լայմի հյութը:
- Կոճապղպեղի արմատը մաքրել և անցկացնել մանր քերիչով: Ստացված քերուկը քամել թանզիֆով, ավելացնել լայմի հյութը։ Լցնել օշարակի մեջ։
- Սառույցը լցնել կուժի մեջ, ավելացնել պատրաստի հյութը և գազավորված ըմպելիքը։
- Ցանկության դեպքում ցիտրուսային մրգերը կտրատել, ավելացնել լիմոնադին։
Պատրաստեց Անի Գաբուզյանը