Բաղադրիչներ
- Ձու – 4 հատ
- Կաթնաշոռ – 300 գ
- Շոկոլադ – 100 գ
Պատրաստման եղանակը
- Շոկոլադը հալեցնել ջրային գոլորշու վրա, թողնել, որ սառչի՝ երբեմն խառնելով, որպեսզի այն միատարր մնա:
- Սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից: Դեղնուցները հարել կաթնաշոռի հետ, այնուհետև խառնել հալեցրած շոկոլադի հետ:
- Սպիտակուցները հարել, մինչև փրփրուն զանգված ձևավորվի և զգուշորեն խառնել դեղնուցային զանգվածին:
- Տապակը պատել յուղաթղթով և լցնել զանգվածը:
- Տապակը տեղադրել մեկ այլ՝ ջրով լի տապակի մեջ:
- Թխել 50-55 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը