Բաղադրիչներ
- Մակարոն «Պիպե ռիգատե» – 400 գ
- Ձու – 1 հատ
- Կարագ – 80 գ
- Ալյուր – 50 գ
- Կաթ – 750 մլ
- Մանանեխի փոշի – 2 թ/գ
- Պինդ պանիր – 400 գ
- Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Կիսաեփ անել մակարոնն աղ արած ջրում:
- Մեծ թասի մեջ հալեցնել կարագը միջին կրակի վրա: Ավելացնել ալյուրը և թողնելով կրակի վրա՝ մի քանի րոպե խառնել:
- Ավելացնել կաթը և մանանեխի փոշին խառնել, մինչև միասեռ դառնալը: Հետո շարունակելով խառնելը՝ պատրաստել սոուսը, մինչև դրա պնդանալը:
- Վերցնել մի փոքր սոուս և առանձին տարայի մեջ արագ խառնել ձվի հետ: Հետո ձվով խառնած սոուսը հետ լցնել մնացած սոուսի մեջ: Ավելացնել պանրի մեծ մասը, թողնելով 50 գ ջեռոցի համար, աղ և պղպեղ ցանել:
- Մակարոնը խառնել սոուսի հետ և տեղավորել թխելու համար նախատեսված կաղապարի մեջ: Վրան լցնել մնացած պանիրը և պատրաստել 20-25 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը