Բաղադրիչներ
- Սպիտակ խաղող – 1 կգ
- Խնձոր – 1 կգ
- Շաքարավազ – 400 գ
- Ջուր – 100-125 մլ
Պատրաստման եղանակը
- Խնձորը և խաղողը լվանալ, չորացնել: Խաղողի հատիկները լցնել կաթսայի մեջ:
- Վրան ջուր լցնել և դնել կրակին: Հասցնել եռման, ցածրացնել կրակը և եփել այնքան, որպեսզի բոլոր հատիկները ճաքեն և հյութ տան:
- Թողնել, որ խաղողը սառչի և վերածել խյուսի ընկղմվող բլենդերի միջոցով:
- Ստացված զանգվածն անցկացնել մանր մաղով և նորից լցնել կաթսայի մեջ:
- Խնձորները կեղևազրկել, հեռացնել սերմերը և խորանարդաձև կտրատել:
- Խնձորն ավելացնել խաղողի զանգվածին: Եփել ցածր կրակի վրա այնքան, մինչև որ խնձորը վերածվի խյուսի:
- Ավելացնել շաքարավազը, խառնել և եփել միջին կրակի վրա: Հենց ջեմը եռա, կրակը ցածրացնել և խառնելով եփել մոտ 15-20 րոպե: Ջեմը պետք է լավ պնդանա:
- Պատրաստի ջեմը տաք վիճակում լցնել ստերիլ բանկաների մեջ, գլխիվայր շրջել և փաթաթել կտորով: Թողնել 1 օր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը