
Բաղադրիչներ
- Կաթ – 250 մլ
- Սերուցք – 250 մլ
- Ձվի դեղնուց – 4 հատ
- Շաքարավազ – 10 գ
- Սև քունջութի մածուկ – 4 ճ/գ
- Վանիլին
Պատրաստման եղանակը
- Կաթը և սերուցքի կեսը եռացնել 1 րոպե:
- Դեղնուցները տրորել շաքարավազի հետ: Ավելացնել մի փոքր օսլա և հարել: Բարակ շիթով ավելացնել տաք կաթը: Զանգվածը դնել կրակի վրա և տաքացնել մինչև պնդանալը (չեռացնել): Վերցնել կրակից: Ավելացնել քունջութի մածուկը և խառնել:
- Սերուցքի երկրորդ կեսը լավ հարել, ավելացնել կաթնային կրեմին և զգուշությամբ խառնել, մինչև միասեռ զանգված դառնալը:
- Ուղարկել սառցախցիկը 7-8 ժամ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը