Բաղադրիչներ
- Բրինձ արբորիո – 100 գ
- Տանձ – 1 հատ
- Կիտրոնի հյութ – 1 ճ/գ
- Բանջարեղենային արգանակ – 500 մլ
- Կարագ – 2-3 ճ/գ
- Սոխ – 1 հատ
- Պեկորինո Ռոմանո պանիր – 50 գ
- Սպիտակ չոր գինի – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Տանձը մաքրել, մի քանի կտոր պահել՝ զարդարելու համար, մնացածը կարագով տապակել:
- Բանջարեղենային արգանակը եռացնել:
- Այնուհետև մնացած կարագով տապակել բրինձը՝ մինչև դառնա թափանցիկ: Ավելացնել գինին և անընդհատ խառնելով՝ գոլորշիացնել այն:
- Եփել բրինձը՝ խառնելով և արգանակն ավելացնելով:
- Պատրաստ լինելուց մի քանի րոպե առաջ բրնձին ավելացնել տանձի կտորները և քերած պանիրը: Խառնել ամբողջը և վերցնել կրակից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը