Սեզոնի լավագույն բաղադրատոմսը. թթու վարունգ
Advertisement 1000 x 90

Սեզոնի լավագույն բաղադրատոմսը. թթու վարունգ

Բաղադրիչներ

  1. Վարունգ – 1 կգ
  2. Սխտոր – 1 ճ/գ
  3. Հանքային ջուր (գազով) – 1 լ
  4. Սամիթ – 1 փունջ
  5. Աղ – 3-4 ճ
  6. Հաղարջի տերևներ

Պատրաստման եղանակը

  1. Վարունգները լվանալ և կտրել ծայրերը:
  2. Կաթսայի մեջ դնել սամիթը, հաղարջի տերևները և սխտորը:
  3. Շարել վարունգները: Աղը լուծել հանքային ջրի մեջ, լցնել վարունգների վրա: Ավելացնել մնացած սամիթը:
  4. Վարունգները մի քանի օր թողնել սառնարանում, ինչից հետո կարելի է մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը