Որո՞նք են բարեկազմ մարդկանց գլխավոր սովորությունները, որոնք կօգնեն պահպանել կազմվածքը
Advertisement 1000 x 90

Որո՞նք են բարեկազմ մարդկանց գլխավոր սովորությունները, որոնք կօգնեն պահպանել կազմվածքը

Սննդաբան-էնդոկրինոլոգ Ալբինա Կոմիսարովան պատմել է, թե ինչ սովորություններ պետք է ունենան մարդիկ, ովքեր ցանկանում են բարեկազմ լինել եւ առողջ քաշ ունենալ, գրում է «ՄեդիկՖորում»-ը։

Խոսքը դիետաների մասին չէ։ Դիետաները, նույնիսկ՝ ամենախիստ, քիչ անարդյունավետ են, եթե դրանց հետեւել մեկ անգամ, ապա վերադառնալ սովորական սննդակարգին։ Առողջ սովորությունները պետք է ապրելակերպ դառնան, ուղեկցեն ձեզ ամեն օր, եւ այդ դեպքում արդյունքը սպասել չի տա։

«Ամենակարեւոր սովորությունն է ուտել այն, ինչ համեղ է եւ ինչ ուզում ես։ Խոսքը միայն տորթ ուտելու մասին չէ: Բայց ես բազմիցս տեսնում եմ, թե ինչպես են աղջիկներըհետեւում  ինչ-որ մեկի գրած ճաշացանկին եւ ուտում այն, ինչ պետք է, այլ ոչ թե այն, ինչ ուզում են»,- նշել է մասնագետը։

Շատերը պայմանականորեն առողջ սմուզի են ընտրում, որը պարունակում է 500 կկալ, այն ժամանակ, երբ սովորական սենդվիչ են ուզում՝ երկու անգամ ավելի քիչ կալորիաներով:

Պետք չէ ամբողջությամբ հրաժարվել որոշ մթերքներից։ Ամենից հաճախ արգելված են շաքարավազն ու քաղցրավենիքը։ Կարելի է ամեն ինչ, բայց՝ սահմանափակ քանակությամբ։

Առողջ եւ բարեկազմ մարդկանց սովորությունը մրգեր ուտելն է։ Դրանք սննդակարգում կան ամեն օր։ Ի դեպ, միրգը կարող է հիանալի կերպով փոխարինել քաղցրավենիքին։

Ակտիվ ապրելակերպն ու ֆիզիկական ակտիվությունը սլացիկ ու գեղեցիկ մարդկանց եւ մի կախվածությունն է։ Որքան հնարավոր է շատ քայլեք, խուսափեք վերելակից: Առավոտյան վազեք, հեծանիվ քշեք եւ պարզապես շարժվեք, խորհուրդ է տալիս սննդաբանը։

news.am