Հնդկաձավարով և սնկով ուտեստ
Advertisement 1000 x 90

Հնդկաձավարով և սնկով ուտեստ

  • Մատուցվում է՝ անմիջապես
  • Նախն. ժամանակ՝ 10 րոպե
  • Պատրաստման ժամանակ՝ 20-23 րոպե

Բաղադրիչներ

սունկ շամպինիոն – 500 գր

սոխ – 2 գլուխ

գազար – 1 հատ

ձիթայուղ – 1 ճ/գդ

հնդկաձավար (гречка) – 250 գր

լոռամրգի (клюква)

աղ

պղպեղ սև

Պատրաստման եղանակ

Հնդկաձավարը լցնում ենք կաթսայի մեջ, վրան լցնում ենք եռացրած ջուր և դնում կրակի վրա։ Թույլ կրակի վրա 20 րոպե եփում ենք (փաթեթով հնդկաձավարների դեպքում. լցնում ենք եռման ջրի մեջ և նույն եղանակով եփում)։ Սոխն ու գազարը մաքրում ենք։ Գազարը անցկացնում ենք քերիչով, իսկ սոխը ձողաձև կտրատում ենք։

Սոխը 1 րոպե ձիթայուղի մեջ տապակում ենք, ավելացնում ենք գազարը և ևս 2-3 րոպե տապակում։ Սունկը մաքրում ենք, լվանում և կտրատում։ Սունկն ավելացնում ենք բանջարեղենին և միջին ուժեղության կրակի վրա մոտ 5 րոպե տապակում` ժամանակ առ ժամանակ խառնելով։ Պատրաստի հնդկաձավարը լցնում ենք ափսեի մեջ, ավելացնում ենք սնկով ու բանջարեղենով զանգվածը, աղ ու պղպեղ անում և լոռամրգիով ձևավորում ենք։