Ինչպես պահել այս դիետան
- Ուտելիքի մեկ չափաբաժինը պետք է լինի 150-200 գրամ կամ 5 ճաշի գդալ:
- Սննդակարգում չկան խիստ սահմանափակումներ, սակայն առավել լավ արդյունքի համար պետք է ճաշացանկից բացառել թխվածքները, շոկոլադը, քաղցր գազավորված ըմպելիքները:
- Յուրաքանչյուր սնունդն ընդունելու արանքում պետք է լինի 3 ժամ դադար:
«5 ճաշի գդալ» դիետայի օրինակ
Դիետա «5 ճաշի գդալ». Նիհարեք 8 կգ՝ ընդաﬔնը 7 օր
7:00 – 5 ճաշի գդալ վարսակի փաթիլներ (բրինձ, հնդկաձավար, ցորենի շիլա, մյուսլի, ոսպ): 30 րոպե անց առանց շաքարի թեյ, սուրճ, կաթով սուրճ կամ կակաո:
10:00 – ցանկացած միրգ, մրգային աղցան, մրգային յոգուրտ:
13:00 – 5 ճաշի գդալ հնդկաձավար (կարտոֆիլի խյուս, բրինձ, բանջարեղենային ռագու, ոլոռով ապուր): Սպիտակուցային ճաշ՝ 200 գրամ ձուկ կամ 200 գրամ հորթի միս: Կարելի է համադրել մթերքները, օրինակ՝ 3 գդալ հնդկաձավար և 2 կտոր հավի միս:
16:00 – 200 գրամ կեֆիր կամ վարունգ ու լոլիկ, կամ 5 ճաշի գդալ թարմ աղցան: Կարելի է ուտել նաև ընկույզ և չրեր, կարելի է պատրաստել լավաշով և պինդ պանրով բրդուճ:
19:00 – 5 ճաշի գդալ հնդկաձավար, կամ 200 գրամ ձուկ, կամ մեկ բաժակ կեֆիր, կամ 5 ճաշի գդալ շոգեխաշած բանջարեղեն: Այս դիետայից հետո քաշը նորից չի վերականգնվում, քանի որ ստամոքսի պատերը փոքրանում են և հետևաբար քիչ եք ուզում ուտել: