
Բաղադրիչներ
- Դառը շոկոլադ – 120 գ
- Սերուցք (10%) – 4 բաժակ
- Բրենդի – 2.5 բաժակ
- Շաքարավազ – 1.25 բաժակ
- Թունդ սուրճ – 2 բաժակ
- Վանիլին – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
- Մեծ կաթսայի մեջ խառնել մանրացված շոկոլադը, սերուցքը, բրենդին, սուրճը, շաքարավազը և վանիլինը: Դնել ցածր կրակի վրա և խառնել, մինչև զանգվածը միատարր դառնա:
- Թեթևակի հարել զանգվածը՝ մինչև փրփրի, և լցնել նախապես տաքացրած բաժակների մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը