Հավը՝ փաթաթված շերտավոր խմորով. լավագույն ընթրիքն ընտանիքի համար
Advertisement 1000 x 90

Հավը՝ փաթաթված շերտավոր խմորով. լավագույն ընթրիքն ընտանիքի համար

Բաղադրիչներ

  1. Շերտավոր խմոր
  2. Հավի կրծքամիս – 300-400 գ
  3. Գազար – 1 հատ
  4. Սոխ – 2-3 հատ
  5. Խնձորի քացախ – 1 ճ/գ
  6. Հավի համեմունքներ
  7. Աղ և պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Միջուկի համար հավի միսը կտրատել, գազարը քերել, սոխը կտրատել և խառնել բոլոր բաղադրիչները, համեմել աղով, պղպեղով, համեմունքներով, ավելացնել քացախ:
  2. Խմորը ուղղանկյուն շերտերի գրտնակել, այնուհետև՝ 16 խորանարդների:
  3. Միջուկը լցնել խմորի վրա և փաթեթի նման փակել երկու կողմից:
  4. Փաթեթները դնել յուղապատ տապակի վրա, թխել 25-30 րոպե, 200 աստիճան ջեռոցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը