Ի՞նչ հաճախականությամբ է պետք ձուկ օգտագործել
Advertisement 1000 x 90

Ի՞նչ հաճախականությամբ է պետք ձուկ օգտագործել

Ձուկը օրգանիզմի համար սննդանյութերի հարուստ աղբյուր է, ուստի այն անհրաժեշտ է ներառել սննդակարգում։ Սննդաբան Ալեքսանդրա Ռազարենովայի խոսքով, ձկից կերակուրներ արժե ուտել շաբաթական առնվազն երկու-երեք անգամ:

«Ձկան սպիտակուցը երկու անգամ ավելի արագ է մարսվում, քան մսինը, ընդամենը երկու-երեք ժամվա ընթացքում: Բացի սպիտակուցից, ձուկը օմեգա-3 ճարպաթթուների աղբյուր է»,- բացատրել է բժիշկը Sputnik ռադիոյին տված հարցազրույցում։

Ձկան բաղադրության մեջ պարունակվում է սելեն, մագնեզիում, նատրիում, կալիում եւ ֆոսֆոր, ինչպես նաեւ B, D, A, E վիտամիններ: Ձկան կանոնավոր օգտագործումը ոչ միայն հիանալի այլընտրանք կլինի մսին, այլ նաեւ կնպաստի սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը նվազեցնելուն, ասել է Ռազարենովան, փոխանցում է ФАН-ը։

med.news.am