Համացանցում հայտնվել են Քանյե Ուեսթի, Դեմնա Գվասալիայի եւ Gap բրենդի՝ Yeezy Gap Engineered by Balenciaga հավաքածուի համատեղ կադրերը։ Նկարահանումների ռեժիսորը Բեթսի Ջոնսոնն է, իսկ լուսանկարների հեղինակը Քրիստինա Նագելն է։ Նրանք երկուսն էլ արդեն աշխատել են Դեմնայի հետ Balenciaga-ում։
Նկարահանումների հերոսներն անտրոպոմորֆ կերպարներ են, որոնց դեմքին սեւ դիմակներ են:
Նախկինում Դեմնա Գվասալիան խաղ էր մշակել Yeezy Gap Engineered by Balenciaga-ի համագործակցության համար: Դրանում կարող եք անհատականացնել ավատարը, ընտրել սեռը եւ մաշկի գույնը։