Կորոնավիրուսային վարակով հիվանդացածների առնվազն 5 տոկոսի մոտ ապաքինումից հետո շարունակվում է դիտվել հետ քովիդային հազ, որը կարող է պահպանվել անգամ ավելի քան մեկ ամիս։ Այս խնդրից ազատվելը երբեմն բավական դժվար է լինում, սակայն բժիշկ Օլգա Մալինովսկայան ներկայացրել է մի արդյունավետ մեթոդ, որը թույլ կտա հեշտությամբ ազատվել հազից։
Մասնագետի խոսքով՝ այս խնդրի դեմ պայքարի համար հարկավոր է առաջին հերթին հնարավորինս շատ հեղուկ օգտագործել։ Հիանալի տարբերակ կարող են լինել թեյերը, մորսերն ու անգամ հասարակ մաքուր ջուրը։ Սակայն եթե հազն ուղեկցվում է կրծքավանդակի ցավերով ու բարձր ջերմությամբ, ապա հարկավոր է դիմել բժշկին, իսկ եթե այն զգալի ազդեցություն է ունենում կյանքի որակի վրա, ապա հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել հազի պահպանման պատճառը պարզելու համար։։
«Տևական հազի դեմ պայքարի մի ընդհանուր սխեմա գոյություն չունի, իսկ ոմանց դեպքում կարող է անգամ որևէ թերապիայի կարիք չլինել։ Վիճակը բարելավելու ամենաարդյունավետ ու անվտանգ միջոցներից մեկը կարող է լինել մեծ քանակությամբ հեղուկի գործածությունը․ թեյերը, ջուրն ու մորսերը կօգնեն արագ վերականգնվել, մինչդեռ հազը ամեն կերպ զսպելն ու չհազալու փորձերը լավագույն միտքը չեն», – նշել է մասնագետը։