Բաղադրիչներ
- Սմբուկ – 2 կգ
- Սխտոր – 1 գլուխ
- Սամիթ – 250 գ
- Արևածաղկի ձեթ – 1.5 բաժակ
- Քացախ (9%) -10 ճ/գ
- Աղ – 1.5-2 ճ/գ
- Ջուր – 2.5 լ
Պատրաստման եղանակը
- Սմբուկները կտրատել:
- Ջուր եռացնել, ավելացնել քացախ և աղ:
- Եռացող ջրի մեջ լցնել սմբուկները և եփել 5 րոպե:
- Այնուհետև սմբուկները քամել և սառեցնել:
- Սմբուկներին ավելացնել սխտոր, սամիթ և բուսայուղ:
- Պատրաստի աղցանը 24 ժամ դնել սառնարանը, ինչից հետո կարելի է մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը