Բաղադրիչներ
- Հավի փափկամիս – 500 գ
- Գազար – 1 հատ
- Սոխ – 1 հատ
- Ձու – 1 հատ
- Ալյուր – 50 գ
- Մաղադանոս – 1 փունջ
- Աղ – 1 թ/գ
- Սև պղպեղ
- Բուսական յուղ
Պատրաստման եղանակը
- Հավի փափկամիսը և սոխն աղալ: Գազարն անցկացնել քերիչով:
- Հավը, սոխը և գազարը խառնել, համեմել աղով և սև պղպեղով, ավելացնել մանր կտրատված մաղադանոսը:
- Ստացված զանգվածից կոտլետներ ձևավորել, թավալել հարած ձվի, այնուհետև՝ այլուրի մեջ և երկու կողմից տապակել բուսայուղով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը