Որ նախաճաշն է նպաստում քաշի արդյունավետ նվազմանը
Advertisement 1000 x 90

Որ նախաճաշն է նպաստում քաշի արդյունավետ նվազմանը

Սպիտակուցների, սելենի ու վիտամին В-ի բարձր պարունակությունը քաշի բարեհաջող կորստի հիմնական գործոնն են։ Այս մասին Mirror պարբերականի հետ զրույցում ասել է սննդաբան Մայքլ Մոսլին՝ ներկայացնելով լավագույն նախաճաշը նիհարել ցանկացողների համար։

Մասնագետի խոսքով՝ քաշի նվազմանը նպաստող ամենաանվնաս նախաճաշը հավկիթն է, որը կարելի է պատրաստել ցանկացած եղանակով։ Այս մթերքը չի բարձրացնում խոլեստերինի մակարդակը, հագեցնում է օրգանիզմն անհրաժեշտ սպիտակուցներով ու վիտամիններով և արագացնում է նիհարելու գործընթացը։

«Խաշած, թերխաշ թե ձվածեղի տեսքով  դրանք օգնում են երկար ժամանակ պահպանել հագեցածության զգացումը համեմատած տոստերի ու չոր նախաճաշերի հետ», – նշել է սննդաբանը։

Նա խորհուրդ է տվել թարմ կանաչեղեն կամ սնկեր ավելացնել ձվածեղին, քանի որ դրանք հարուստ են բուսական մանրաթելերով ու վիտամիններով։ Միևնույն ժամանակ բեկոնից ու թխուկներից ցանկալի է հրաժարվել, քանի որ դրանք բարձր կալորիականություն ունեցող մթերք են, որոնք օրգանիզմին որևէ օգուտ չեն տա։

tert.am