Տղամարդիկ, ինչպես եւ կանայք, բժշկական տեսակետից սաղմնավորելու համար նպաստավոր տարիք ունեն։ Այն սկսվում է 25 տարեկանից եւ տեւում մինչեւ 40 տարեկանը, лента.ру-ին ասել է ուրոլոգ-անդրոլոգ, Վերարտադրողական բժշկության REMEDI ինստիտուտի ուլտրաձայնային ախտորոշման մասնագետ Անդրեյ Դմիտրիեւը։
Ընդ որում՝ պետք է հաշվի առնել, որ վերարտադրողական առողջության վրա ազդում են բազմաթիվ գործոններ, նշել է նա։ Անկասկած, վատ ազդեցություն են ունենում վնասակար սովորությունները՝ ծխելը եւ ալկոհոլը։
«Սաղմնավորման համար ամենանպաստավոր տարիքը տղամարդկանց մոտ սկսվում է 25 տարեկանից։ Այդ ժամանակ լրիվ հաստատվում է հորմոնալ ֆոնը։ Այդ շրջանը տեւում է մոտավորապես մինչեւ 40 տարեկանը»- նշել է Դմիտրիեւը։
Սաղմնավորումից 3 ամիս առաջ անհրաժեշտ է լիովին հրաժարվել վնասակար սովորություններից, ավելացրել է բժիշկը։ Այդ շրջանում սերմնաբջիջները լիովին թարմանում են, տեղեկացրել է ФАН-ը։