Բրազիլացի սուպերմոդել և Victoria’s Secret-ի նախկին հրեշտակ Ալեսանդրա Ամբրոսիոն նշել է «Աշխատանքի օրը» բիկինիով։ Նա սոցցանցերում երկրպագուների հետ կիսվել է համապատասխան լուսանկարներով։
41-ամյա Ալեսանդրա Ամբրոսիոն իր անձնական բլոգում լողազգեստով ֆոտոշարք է հրապարակել։ Նա կրում է կարմիր երկու մասից բաղկացած լողազգեստ։ Լողափին իր տեսքը նա ամբողջացրել է ծղոտե գլխարկով և արևային ակնոցով: «Տոնական հանգստյան օրեր», – մակաագրել է նա՝ օգտագործելով #LaborDay հեշթեգը:
Մեկնաբանություններում Ալեսանդրա Ամբրոսիոյի երկրպագուները հիացել են նրա կազմվածքով։ ««Շքեղ», «Դուք զարմանալի տեսք ունեք», «Անհավանական գեղեցիկ»»,- գրել են համացանցի օգտատերերը։