
Երգչուհի Անուշիկ Ալավերդյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դստեր հետ։
Իր ինստագրամյան էջում տեղադրված կադրում մայր ու դուստր ջերմ գրկախառնված են։ Անուշիկն ամառային ոճային կերպարում է։ Նա կրում է բաց երանգի տոպ, որը համադրել է ջինսե շորտի եւ լայն ու ուռուցիկ թեւերով վերնաշապիկ հետ։ Նրա մազերը կիսով չափ հավաքված են, նվազագույն շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում են սպորտային կոշիկներն ու արեւային ակնոցը։ «Ես ու մուկս», – հրապարակումը կարճ մակագրել է երիտասարդ մայրիկը։