Հեռուստահաղորդավարուհի և մոդել Վիկտորյա Լոպիրյովան լողազգեստով լուսանկար է հրապարակել Թուրքիայում հանգստանալու ժամանակ։ Նա իր լուսանկարները տարածել է սոցիալական ցանցերում։
Լուսանկարում 39-ամյա Վիկտորյա Լոպիրյովան կեցվածք է ընդունել խակի միաձույլ լողազգեստով և դեղին արևային ակնոցով։ Մոդելը լողափում հանգստանում է առանց դիմահարդարման և վարսահարդարման։
Վիկտորյա Լոպիրյովան առաջին անգամ մայր է դարձել 35 տարեկանում։ 2019 թվականի փետրվարի 5-ին նա որդի է ունեցել, ում անվանել են Մարկ Լեոնել։ Ծննդաբերությունը տեղի է ունեցել Մայամիի կլինիկաներից մեկում։ Մոտ մեկ տարի մոդելը հրաժարվում էր տալ իր սիրելիի անունը, որից հղիացել էր։ Այնուամենայնիվ, 2019 թվականի հունվարին համացանցում հայտնվեցին հեռուստահաղորդավարուհու լուսանկարներն իր ընտրյալ Իգոր Բուլատովի հետ։ Միայն որդու ծնվելուց հետո Վիկտորյա Լոպիրյովան սկսեց ակտիվորեն լուսանկարներ հրապարակել գործարարի և երեխայի հետ միասին, իսկ 2019 թվականի նոյեմբերին ամուսնացավ նրա հետ։