
Արժե սնունդ ընդունել միայն սովի դեպքում, ասել է դիետոլոգ Մարգարիտա Արզումանյանը, գրում է FAN-ը։
Միաժամանակ մասնագետն ընդգծել է, որ քաղցը կարող է լինել ֆիզիոլոգիական եւ զգայական։ Զգայական քաղցը ի հայտ է գալիս անբավարար եւ անհավասարակշիռ մթերքներ ուտելուց հետո, օրինակ՝ արագ սնունդ կամ քաղցրավենիք։ Մասնագետի խոսքով՝ անհրաժեշտ է հագեցնել ֆիզիոլոգիական քաղցը, որն առաջանում է ուտելուց մի քանի ժամ հետո։
Զգայական քաղցի դեպքում մարդը ցանկանում է ուտել, նույնիսկ երբ կուշտ է։
Դիետոլոգ Արզումանյանի խոսքով՝ նորմալ սննդակարգը բաղկացած է նախաճաշից, ճաշից եւ ընթրիքից՝ խորտիկներով։ Հագեցվածությունը ձեռք է բերվում սպիտակուցներով, առողջ ճարպերով եւ բջջանյութով հարուստ առողջ սննդակարգով: