Ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը նկարահանվել է բրիտանական i-D ամսագրի համար: Նա կիսվել է համապատասխան նկարներով Instagram-ի իր էջում:
Առաջին լուսանկարներում 25-ամյա մոդելը կեցվածք է ընդունել կանաչ զգեստով, որի կտորի տակից երևում է նրա մերկ կուրծքը, ինչպես նաև տրիկոտաժե վերնաշապիկի և կարմիր երանգների կաշվե կիսաշրջազգեստի հավաքածուով։ Բացի այդ, վերջին կադրում Հադիդը կիսամերկ հայտնվել է անապատի մեջտեղում` լուսանկարչի առաջ՝ լրիվ կիսաշրջազգեստով և մինչև ուսերը հասնող ձեռնոցներով։
«Ես երազել եմ լինել i-D-ի շապիկին իմ գրեթե ողջ կարիերայի ընթացքում», – մակագրել է աստղը, ով ավելի քան մեկ միլիոն հավանում է ստացել:
Երկրպագուները հիացել են մոդելի նկարներով և սկսել են նրա հաճոյախոսություններ գրել մեկնաբանություններում։ «Լավագույն լուսանկարներից մի քանիսը, որոնք ես տեսել եմ վերջին շրջանում», «Կախարդական, գեղեցիկ, զարմանալի», «Երկրի ամենագեղեցիկ կինը», «Այս նկարներում դու այլմոլորակային արարածի տեսք ունես, Բելլա», ,- գրել են նրանք: