Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանն անդրադարձել է ՛ոկոլադի ազդեցությանը։ Նա գրում է․ «Շոկոլադը, թերևս, աշխարհում ամենասիրված աղանդերն է: Համաձայն վիճակագրության՝ մարդիկ ամենաշատ շոկոլադ օգտագործում են աշնանը:
Աշխարհում ամենամեծ քանակությամբ շոկոլադ սպառում են շվեյցարացիները՝ տարեկան միջինում 10 կգ: Դառը շոկոլադը համարվում է ամենաօգտակարը, քանի որ պարունակում է նվազագույն քանակի շաքար և չի պարունակում սերուցք կամ կաթ, այն հագեցնող է և չի բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը:
Շոկոլադն ունի նաև աֆրոդիզիակի հատկություն, նպաստում է սեռական ցանկության բարձրացմանը, ինչպես նաև տրամադրությունը բարձրացնելու հատկություն ունի. օրգանիզմում արտադրվում են երջանկության հորմոններ՝ սերոտոնին և էնդորֆիններ, որոնք հանում են հոգեբանական ճնշվածությունն ու ցավի զգացողությունը:
Օգնում է նիհարել․ նյարդաբան Ուիլլ Կլաուերը պնդում է, որ ուտելուց 20 րոպե առաջ մի փոքր կտոր շոկոլադ լեզվի վրա պահելիս ուղեղում արտադրվում են հորմոններ, որոնք հագեցվածության զգացողություն են առաջացնում. այդպիսով ուտելիս ավելի քիչ սնունդ եք ընդունում, քան սովորաբար»:
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ