Գերմանացի սուպերմոդել Հայդի Քլումը ամուսնու հետ «մերկ» զգեստով լուսանկար է հրապարակել։
49-ամյա Հայդի Քլումը հանգստյան օրերին ամուսնու հետ մեկնել է հանգստի։ Զույգը ժամանակ է անցկացրել օվկիանոսի ափին: Համատեղ լուսանկարում սուպերմոդելը կեցվածք է ընդունել «մերկ» ժանյակավոր կիսաշրջազգեստով։ Ամուսինը տեսախցիկի առաջ նրբորեն գրկել և համբուրել է նրան։
Երկրպագուները հիացել են լուսանկարով և մեկնաբանություններում գրել են. «Իսկական սուպերմոդել», «Անհավանական գեղեցկություն», «Անսովոր», «Ինչ լավն ես դու», «Ապշեցուցիչ գեղեցիկ զույգ»։
Ներկայումս սուպերմոդելը ամուսնացած է Tokio Hotel-ի կիթառահար Թոմ Կաուլիցի հետ, ով իրենից փոքր է 17 տարով։ Հայդի Քլումը չորս երեխա ունի՝ 18-ամյա Լենին՝ իտալացի գործարար Ֆլավիո Բրիատորեից, իսկ 16-ամյա Հենրին, 15-ամյա Յոհանը և 12-ամյա Լուն՝ բրիտանացի երաժիշտ Սիլից։