
Եղիսաբեթ II-ը մահացել է սեպտեմբերի 8-ին։ Չարլզ III-ը հռչակվեց Մեծ Բրիտանիայի նոր միապետ։ Որպես հարգանքի տուրք՝ թագավորական ընտանիքի պաշտոնական էջը տեղադրել է նաեւ միապետի արխիվային լուսանկարը (մոտ 1940-ականների վերջ), որտեղ Եղիսաբեթ II-ը արքայադուստր է:
«Թագուհու մասնավոր կարգով թաղման արարողությունը տեղի կունենա այսօր երեկոյան՝ Վինձորի թագավոր Ջորջ VI-ի հիշատակի մատուռում: Թագուհին կհուղարկավորվի իր ամուսնու՝ Էդինբուրգի դուքսի, հոր՝ թագավոր Ջորջ VI-ի, մոր՝ Եղիսաբեթ թագուհու (թագուհի մայր) ու քրոջ՝ արքայադուստր Մարգարեթի կողքին», – մակագրված է լուսանկարը։